Մեր մասին

Շինարարական ծառայություններ մատուցող ընկերություն

Շինարար․հայ ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով մատուցել բարձրորակ շինարարական և վերանորոգման ծառայություններ Երևանում և հարակից մարզերում։ Մեր թիմը բաղկացած է փորձառու և հմուտ մասնագետներից, որոնք պատրաստ են իրականացնել ցանկացած բարդության նախագիծ՝ սկսած կոսմետիկ վերանորոգումից մինչև ամբողջական կառուցապատում։

Մեր ծառայությունները

Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝

  • Բնակարանների և առանձնատների վերանորոգում՝ կոսմետիկ և կապիտալ
  • Կոմերցիոն տարածքների հարդարում և ձևավորում
  • Դիզայներական ծառայություններ՝ ինտերիերի և էքստերիերի նախագծում
  • Բետոնային աշխատանքներ, պատերի շարում, տանիքների կառուցում
  • Էլեկտրամոնտաժային աշխատանքներ, սանտեխնիկական ծառայություններ, ջեռուցման համակարգերի տեղադրում

Մեր առավելությունները

  • Ժամանակի խնայողություն – սահմանում ենք հստակ ժամկետներ և խստորեն պահպանում դրանք
  • Մատչելի գներ – նյութերի ձեռքբերում մրցունակ գներով
  • Պայմանագրային պատասխանատվություն – կնքում ենք պայմանագիր և տրամադրում աշխատանքի երաշխիք
  • Որակի վերահսկում – աշխատանքների բոլոր փուլերում ապահովում ենք բարձր որակ և անվտանգության ստանդարտներ

Մեր նպատակները

Մեր հիմնական նպատակն է ապահովել հաճախորդների գոհունակությունը՝ առաջարկելով անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծին։ Մենք մշտապես հետևում ենք շինարարության ոլորտի նորություններին և կիրառում ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ապահովելով լավագույն արդյունքը։

Զանգահարել

Շինարար․հայ © 2019 | Բոլորի իրավունքները պաշտպանված են | Яндекс.Метрика